X-ի կանոնները

X-ի նպատակն է ծառայել հանրային երկխոսությանը։ Բռնության, ագրեսիայի և ատելության այլ դրսևորումները խանգարում են մարդկանց արտահայտվել և, ի վերջո, արժեզրկում են համաշխարհային հանրային երկխոսության կարևորությունը։ Մեր կանոններն ապահովում են, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ազատ և անվտանգ մասնակցել հանրային երկխոսությանը։
 

Անվտանգություն

Բռնության խոսք․ Դուք իրավունք չունեք սպառնալ, ատելության կամ բռնության խոսք տարածել կամ ուրիշին վնաս հասցնելու ցանկություն արտահայտել։ Իմանալ ավելին։

Բռնության, & ատելության կոչ անող խմբեր․ Դուք չեք կարող միանալ բռնության և ատելության կոչ անող խմբերին և պրոպագանդել նրանց գործունեությունը։ Իմանալ ավելին։

Երեխաների սեռական շահագործում. Մենք երբեք չենք հանդուրժում երեխաների սեռական շահագործման հետ կապված բովանդակությունը X-ում։ Իմանալ ավելին։

Վիրավորանք/անարգանք․ Դուք չեք կարող կիսվել վիրավորական բովանդակությամբ, թիրախավորված անարգել ինչ-որ մեկին կամ ուրիշներին դրդել դա անել։ Իմանալ ավելին։

Ատելության դրսևորում. Դուք չեք կարող զրպարտել այլ մարդկանց՝ նրանց ռասայի, էթնիկական պատկանելության, ազգային ծագման, կաստայի, սեռական կողմնորոշման, սեռի, գենդերային ինքնության, կրոնական պատկանելության, տարիքի, հաշմանդամության կամ լուրջ հիվանդության հիմքերով։ Իմանալ ավելին։ 

Բռնության գործողություններ կատարողներ․ Մենք կարող ենք հեռացնել ահաբեկչական, ծայրահեղական կամ զանգվածային բռնության գործողություններ կատարած անձանց կողմից բացված բոլոր հաշիվները, ինչպես նաև բռնության կոչ կամ այլ բովանդակություն պարունակող նրանց գրառումները։ Իմանալ ավելին։ 

Ինքնասպանության դրդող բովանդակություն. Դուք չեք կարող պրոպագանդել կամ խրախուսել ինքնասպանությունը կամ ինքնավնասումը։ Իմանալ ավելին։

Զգայուն բնույթի բովանդակություն․ Դուք չեք կարող տեղադրել արյունալի տեսարաններով, դաժանության դրսևորումներ պարունակող նյութեր կամ տարածել բռնություն պարունակող կամ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն ուղիղ հեռարձակմամբ տեսանյութերում, պրոֆիլի կամ գլխագրի պատկերներում։ Չի թույլատրվում նաև սեռական բռնության և/կամ հարձակման տեսարաններով նյութերի տարածումը։ Իմանալ ավելին։ 

Անօրինական կամ որոշակի կանոնակարգման ենթակա ապրանքներ կամ ծառայություններ. Դուք չեք կարող օգտվել մեր ծառայությունից՝ որևէ անօրինական նպատակի կամ անօրինական գործունեության համար։ Դրա մեջ մտնում է անօրինական ապրանքների կամ ծառայությունների, ինչպես նաև կանոնակարգման ենթակա որոշ ապրանքների կամ ծառայությունների վաճառքը, գնումը կամ գործարքներում միջնորդությունը։ Իմանալ ավելին։

Գաղտնիություն

 

Անձնական տվյալներ․ Դուք չեք կարող հրապարակել այլ մարդկանց անձնական տվյալները (օրինակ՝ տան հեռախոսահամարը և հասցեն)՝ առանց նրանց հստակ թույլտվության և լիազորման։ Մենք նաև թույլ չենք տալիս անձնական տվյալների բացահայտմամբ սպառնալը կամ ուրիշներին դրդելը դա անել։ Իմանալ ավելին։

Առանց համաձայնության մերկություն պարունակող բովանդակություն․ Դուք չեք կարող հրապարակել կամ տարածել որևէ մեկի ինտիմ բնույթի լուսանկարները կամ տեսանյութերը, որոնք ստեղծվել կամ տարածվել են՝ առանց նրա համաձայնության։ Իմանալ ավելին։

Չթույլատրված մուտքգործում հաշիվ․ Դուք չեք կարող մուտքային տվյալների, գաղտնաբառերի, տոկենների, բանալիների, թխուկների կամ այլ տվյալների օգնությամբ մուտք գործել ձեր անձնական հաշվից բացի (կամ այն հաշիվներից բացի, որոնց մուտքը անմիջականորեն լիազորված է X-ի թիմի, OAuth-ի կամ նմանատիպ համակարգի կողմից) այլ հաշիվներ, ավելացնել, ջնջել կամ փոփոխել այնտեղ անձնական տվյալներ կամ հաշվի ֆունկցիաներ։ 

Հավաստի բովանդակություն


Հարթակը մանիպուլյացիոն նպատակներով օգտագործելը և սպամ բովանդակություն․
Դուք չեք կարող X-ի ծառայությունները որպես գործիք ծառայեցնել՝ արհեստականորեն ուռճացնելու կամ նվազեցնելու տեղեկատվության կարևորությունը, ինչպես նաև մարդկանց մանիպուլացնող կամ X-ի վերաբերյալ բացասական կարծիք ձևավորող վարքագիծ դրսևորել։ Իմանալ ավելին։

Քաղաքացիական գործընթացներին միջամտությունը․ Դուք չեք կարող X-ի ծառայությունները որպես գործիք ծառայեցնել՝ ընտրությունների կամ քաղաքացիական այլ գործընթացների հետ կապված մանիպուլյացիա անելու կամ այդ գործընթացներին միջամտելու նպատակով։ Դրա մեջ մտնում է այնպիսի բովանդակության հրապարակումը կամ տարածումը, որը կարող է մարդկանց մասնակցությունը քաղաքացիական գործընթացին նվազեցնել կամ մոլորեցնել նրանց, թե երբ, որտեղ կամ ինչպես են դրան մասնակցելու։ Իմանալ ավելին։

Որպես ուրիշ անձ ներկայացող անձինք․ Դուք չեք կարող ներկայանալ առանձին անձանց, խմբերի կամ կազմակերպությունների անունից՝ մյուսներին մոլորեցնելու, ապակողմնորոշելու կամ խաբելու համար, ինչպես նաև որպես ուրիշ անձ ներկայանալ՝ X-ի վերաբերյալ բացասական կարծիք ձևավորելով։ Իմանալ ավելին։

Արհեստական բանականությամբ ստեղծված և ապակողմնորոշող բովանդակություն․ Դուք չեք կարող մանիպուլյացիոն նպատակներով կիսվել արհեստական բանականությամբ ստեղծված և ապակողմնորոշող բովանդակությամբ, որը կարող է վնաս պատճառել։ Բացի այդ մենք կարող ենք նշում անել արհեստական բանականությամբ ստեղծված և ապակողմնորոշող բովանդակությամբ գրառումների վրա՝ օգնելու համար մարդկանց հասկանալ, որ դրանք հավաստի չեն, և լրացուցիչ ենթատեքստ տրամադրել։ Իմանալ ավելին։

Հեղինակային իրավունք և ապրանքային նշան. Դուք չեք կարող խախտել ուրիշների մտավոր սեփականության իրավունքները, այդ թվում՝ հեղինակային իրավունքը և ապրանքային նշանը։ Իմացեք ավելին ապրանքային նշանի և հեղինակային իրավունքի համար նախատեսված մեր կանոնների մասին։

Տեսաբովանդակության մեջ տեղադրված երրորդ կողմի գովազդ


Դուք չեք կարող մեր ծառայությունների միջոցով ներկայացնել, հրապարակել կամ ցուցադրել որևէ տեսաբովանդակություն, որը ներառում է երրորդ կողմի գովազդ, օրինակ՝ տեսնյութի ցուցադրումից առաջ գովազդային հոլովակ կամ հովանավորի մասին գրաֆիկական պատկեր՝ առանց մեր նախօրոք համաձայնության։


Տույժի կիրառում և բողոքարկում


Իմացեք ավելին տույժի կիրառման հետ կապված մեր մոտեցման, այդ թվում՝ սույն կանոնները խախտելու կամ դրանք շրջանցելու փորձի հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև ինչպես կարող եք բողոքարկել։

Կիսվել այս հոդվածով